Վիքիպեդիա
Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։
Բջջային տարբերակՇաբաթվա հոդված
Դոնալդ Ջոն Թրամփ (անգլ.՝ Donald John Trump), ամերիկացի քաղաքական գործիչ, մեդիամագնատ և գործարար, որը 2017-2021 թվականներին եղել է ԱՄՆ 45-րդ, իսկ 2025 թվականից ԱՄՆ 47-րդ, գործող նախագահ։ ԱՄՆ պատմության երկրորդ նախագահը Գրովեր Քլիվլենդից հետո, որ կարողացել է երկու ընտրություններում հաղթել ընդմիջումներով, և առաջինը, որ կարողացել է դա անել որպես Հանրապետական կուսակցության թեկնածու։
1968 թվականին Փենսիլվանիայի համալսարանում ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան, իսկ 1971 թվականին հայրը՝ Ֆրեդ Թրամփը, Դոնալդին նշանակեց իր անշարժ գույքի բիզնեսի նախագահ։ Թրամփը այն վերանվանեց The Trump Organization-ի, և կազմակերպությունը սկսեց զբաղվել նաև երկնաքերերի, հյուրանոցների, խաղատների և գոլֆի խաղադաշտերի կառուցմամբ ու վերանորոգմամբ։ 20-րդ դարի վերջին մի շարք բիզնես ձախողումներից հետո, նա հաջողությամբ ձեռնարկեց կողմնակի մի քանի նախաձեռնություններ, որոնք պահանջում էին քիչ կապիտալ՝ հիմնականում Թրամփ անվան լիցենզավորման միջոցով։ 2004-2015 թվականներին համահեղինակել և վարել է «Աշկերտը» հեռուստաշոուն, որտեղ նա մարմնավորում էր իր՝ որպես հարուստ և հաջողակ առաջնորդի հորինված կերպարը։ Թրամփն ու իր բիզնեսները հայցվորի կամ պատասխանողի կարգավիճակում ներգրավված են եղել ավելի քան 4000 նահանգային ու դաշնային քրեական գործերում, ներառյալ 6 բիզնեսների սնանկության գործերը։
Հանրապետական կուսակցության թեկնածուի կարգավիճակում Թրամփը 2016 թվականին հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրությունները՝ պարտության մատնելով Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին, չնայած, որ Քլինթոնի օգտին քվեարկել էին ավելի մեծ թվով ընտրողներ։ Իր քարոզարշավի ընթացքում նա քաղաքականապես բնորոշվում էր որպես պոպուլիստ, պրոտեկցիոնիստ, իզոլյացիոնիստ և ազգայնական։ Նրա ընտրությունն ու վարած քաղաքականությունը հանգեցրել են բողոքի բազմաթիվ ցույցերի։ Թրամփն ԱՄՆ պատմության առաջին նախագահն էր, որը չի ունեցել ռազմական կամ պետական ոլորտում աշխատանքի որևէ փորձ։ 2017-2019 թվականներին հատուկ դատախազ Մյուլերի հետաքննությունը պարզեց, որ, ի աջակցություն Թրամփի, Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի նախագահական ընտրություններին։ Իր քարոզարշավի ու նախագահության ընթացքում Թրամփը խրախուսում էր դավադրությունների տեսությունների տարածումն ու անում կեղծ ու շփոթեցնող հայտարարություններ, ինչն աննախադեպ էր ամերիկյան քաղաքականության մեջ։ Նրա մեկնաբանություններից ու գործողություններից շատերը բնորոշվել են որպես ռասիստական։
Նախագահի կարգավիճակում Թրամփը ստորագրեց մուսուլմանական մի քանի երկրների քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ այցելելու արգելքը, ռազմական հատկացումների մի մասն ուղղեց ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին պատի կառուցմանն ու իրականացրեց ԱՄՆ-ի հետ սահմանին ձերբակալված միգրանտների ընտանիքների բաժանման քաղաքականությունը։ Նա թուլացրեց շրջակա միջավայրի պաշտպանությունը՝ չեղարկելով դրա վերաբերյալ ավելի քան 100 քաղաքականություն և կարգավորում։ 2017 թվականին Թրամփը... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- հունվարի 14-ին ԱՄՆ-ի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խարտիա։
- հունվարի 9-ին Լիբանանի նախագահ է ընտրվել լիբանանցի քաղաքական և պետական գործիչ, զինված ուժերի գեներալ Ժոզեֆ Աունը (լուսանկարում)։
- հունվարի 8-ին անտառային հրդեհ է սկսել և տարածվում է Հարավային Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի Ալտադենա շրջանում:
- հունվարի 7-ին Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 126 մարդ։
- հունվարի 6-ին, քաղաքական ճնշումների հետևանքով, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն (լուսանկարում) հայտարարել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականը տալու մտադրության մասին։
- հունվարի 1-ին Բուլղարիան և Ռումինիան բացել են իրենց ցամաքային սահմանները և դարձել Շենգեն գոտու լիիրավ անդամ։
- դեկտեմբերի 29-ին Հարավային Կորեայում տեղի ունեցած Բոինգ 737 օդանավի աղետի հետևանքով զոհվել է 179 մարդ։
Վերջերս մահացածներ՝ Դենիս Լոու • Դեյվիդ Լինչ • Ժան-Մարի Լը Պեն
Հաջորդ թողարկում | Պահոց | ԽմբագրելԳիտե՞ք, որ․․․
- ․․․այս լեռնագնացները (լուսանկարում) բոլիվիական ավանդական շրջազգեստներով բարձրացել են 6000 մետրից բարձր մի շարք լեռներ, այդ թվում Ակոնկագուան՝ Ամերիկայի ամենաբարձր լեռը։
- ․․․խխունջի խավիարը սև և կարմիր ձկնկիթից թանկ է։
- ․․․19-րդ դարում ընդունված էր լուսանկարիչ վարձելը և հետո նրանից թաքնվելը։
- ․․․Անտարկտիդան միակ մայրցամաքն է, որտեղ ժամային գոտի չկա։
- ․․․Անտվերպենցի շունը եղել է և՛ թատրոնի տնօրեն, և՛ քաղաքական կուսակցության նախագահ։
- ․․․Պոմպեյում պեղումների ժամանակ հայտնաբերվել է արձանիկ (լուսանկարում) Հնդկաստանից։
Հաջորդ թողարկում | Արխիվ | Խմբագրել
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
315 517 հոդված |
522 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Վիքիգրաշխարհ 2025
- Վիքինախագիծ «2025»
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Նախագծի էջ | Հաջորդ թողարկում
Այս օրը պատմության մեջ
- 1876 թ. – ծնվել է Հայկ Բադիկյանը, ամերիկահայ քանդակագործ, մի շարք քանդակներ է ստեղծել Վաշինգտոնում և Սան Ֆրանցիսկոում (մահ. 1950 թ.):
- 1901 թ. – մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան (ծն. 1819 թ.):
- 1905 թ. – Սանկտ Պետերբուրգում սկսված բնակչության գործադուլով սկսվեց ռուսական առաջին հեղափոխությունը. այդ օրը Ռուսաստանի պատմության մեջ մտավ «արյունոտ կիրակի» անվամբ:
- 1922 թ. – ծնվել է Սուրեն Աղաբաբյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (մահ. 1986 թ.):
- 1936 թ. – մահացել է Եղիշե Թադևոսյանը, հայ նշանավոր գեղանկարիչ, ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում (ծն. 1870 թ.):
- 1944 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան սկսեցին Շինգլ գործողությունն ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի:
- 1946 թ. – Իրանի տարածքում քրդերը հռչակեցին իրենց Մեհաբադյան հանրապետությունը. կազմալուծվեց նույն թվականի դեկտեմբերին:
- 1969 թ. – ԽՍՀՄ զինված ուժերի սպա Վիկտոր Իլյինը Լեոնիդ Բրեժնևի վրա մահափորձ կատարեց:
- 1979 թ. – մահացել է Երվանդ Քոչարը, հայ նշանավոր նկարիչ, քանդակագործ (ծնվ. 1889 թ.):
Օրվա պատկեր
Վիքիպեդիան սպասարկում է Վիքիմեդիա հիմնադրամը, ինչպես նաև ստորև նշված քույր նախագծերը, որոնք համակարգվում են Մետավիքիում՝ [REDACTED] ՎիքիպահեստՏեսաձայնային նյութերի շտեմարան [REDACTED] Վիքիքաղվածք
Մեջբերումներ [REDACTED] Վիքիտվյալներ
Տվյալների շտեմարան Վիքիճամփորդ
Ճամփորդի ուղեցույց [REDACTED] Վիքիբառարան
Բառարան [REDACTED] Վիքիգրքեր
Ձեռնարկներ [REDACTED] Վիքիդարան
Գրադարան [REDACTED] Վիքիլսարան
Դասընթացներ և վարժություններ [REDACTED] Վիքինորություններ
Նորությունների կայք [REDACTED] Վիքիցեղեր
Տաքսոնոմիական տեղեկատու
- Qafár af
- Аԥсшәа
- Acèh
- Адыгабзэ
- Afrikaans
- Alemannisch
- Алтай тил
- አማርኛ
- Pangcah
- Aragonés
- Ænglisc
- Obolo
- अंगिका
- العربية
- ܐܪܡܝܐ
- الدارجة
- مصرى
- অসমীয়া
- Asturianu
- Atikamekw
- Авар
- Kotava
- अवधी
- Aymar aru
- Azərbaycanca
- تۆرکجه
- Башҡортса
- Basa Bali
- Boarisch
- Žemaitėška
- Batak Toba
- Bikol Central
- Bajau Sama
- Беларуская
- Беларуская (тарашкевіца)
- Betawi
- Български
- भोजपुरी
- Bislama
- Banjar
- ပအိုဝ်ႏဘာႏသာႏ
- Bamanankan
- বাংলা
- བོད་ཡིག
- বিষ্ণুপ্রিয়া মণিপুরী
- Brezhoneg
- Bosanski
- Batak Mandailing
- Basa Ugi
- Буряад
- Català
- Chavacano de Zamboanga
- 閩東語 / Mìng-dĕ̤ng-ngṳ̄
- Нохчийн
- Cebuano
- Chamoru
- Chahta anumpa
- ᏣᎳᎩ
- Tsetsêhestâhese
- کوردی
- Corsu
- Nēhiyawēwin / ᓀᐦᐃᔭᐍᐏᐣ
- Qırımtatarca
- Čeština
- Kaszëbsczi
- Словѣньскъ / ⰔⰎⰑⰂⰡⰐⰠⰔⰍⰟ
- Чӑвашла
- Cymraeg
- Dansk
- Dagbanli
- Deutsch
- Dagaare
- Thuɔŋjäŋ
- Zazaki
- Dolnoserbski
- Kadazandusun
- डोटेली
- ދިވެހިބަސް
- ཇོང་ཁ
- Eʋegbe
- Ελληνικά
- Emiliàn e rumagnòl
- English
- Esperanto
- Español
- Eesti
- Euskara
- Estremeñu
- فارسی
- Mfantse
- Fulfulde
- Suomi
- Võro
- Na Vosa Vakaviti
- Føroyskt
- Fɔ̀ngbè
- Français
- Arpetan
- Nordfriisk
- Furlan
- Frysk
- Gaeilge
- Gagauz
- 贛語
- Kriyòl gwiyannen
- Gàidhlig
- Galego
- گیلکی
- Avañe'ẽ
- गोंयची कोंकणी / Gõychi Konknni
- Bahasa Hulontalo
- 𐌲𐌿𐍄𐌹𐍃𐌺
- Ghanaian Pidgin
- ગુજરાતી
- Wayuunaiki
- Farefare
- Gungbe
- Gaelg
- Hausa
- 客家語 / Hak-kâ-ngî
- Hawaiʻi
- עברית
- हिन्दी
- Fiji Hindi
- Hiri Motu
- Hrvatski
- Hornjoserbsce
- Kreyòl ayisyen
- Magyar
- Արեւմտահայերէն
- Otsiherero
- Interlingua
- Jaku Iban
- Bahasa Indonesia
- Interlingue
- Igbo
- Igala
- Iñupiatun
- Ilokano
- ГӀалгӀай
- Ido
- Íslenska
- Italiano
- ᐃᓄᒃᑎᑐᑦ / inuktitut
- 日本語
- Patois
- La .lojban.
- Jawa
- ქართული
- Qaraqalpaqsha
- Taqbaylit
- Адыгэбзэ
- Kabɩyɛ
- Tyap
- Kongo
- Kumoring
- Gĩkũyũ
- Kwanyama
- Қазақша
- Kalaallisut
- ភាសាខ្មែរ
- ಕನ್ನಡ
- 한국어
- Перем коми
- Kanuri
- Къарачай-малкъар
- कॉशुर / کٲشُر
- Ripoarisch
- Kurdî
- Kʋsaal
- Коми
- Kernowek
- Кыргызча
- Latina
- Ladino
- Lëtzebuergesch
- Лакку
- Лезги
- Lingua Franca Nova
- Luganda
- Limburgs
- Ligure
- Ladin
- Lombard
- Lingála
- ລາວ
- لۊری شومالی
- Lietuvių
- Latgaļu
- Latviešu
- Madhurâ
- मैथिली
- Basa Banyumasan
- Мокшень
- Malagasy
- Ebon
- Олык марий
- Māori
- Minangkabau
- Македонски
- മലയാളം
- Монгол
- ꯃꯤꯇꯩ ꯂꯣꯟ
- ဘာသာမန်
- Moore
- मराठी
- Кырык мары
- Bahasa Melayu
- Malti
- Mvskoke
- Mirandés
- မြန်မာဘာသာ
- Эрзянь
- مازِرونی
- Nāhuatl
- Napulitano
- Plattdüütsch
- Nedersaksies
- नेपाली
- नेपाल भाषा
- Oshiwambo
- Li Niha
- Nederlands
- Norsk nynorsk
- Norsk bokmål
- Novial
- ߒߞߏ
- IsiNdebele seSewula
- Nouormand
- Sesotho sa Leboa
- Diné bizaad
- Chi-Chewa
- Occitan
- Livvinkarjala
- Oromoo
- ଓଡ଼ିଆ
- Ирон
- ਪੰਜਾਬੀ
- Pangasinan
- Kapampangan
- Papiamentu
- Picard
- Naijá
- Deitsch
- Pälzisch
- पालि
- Norfuk / Pitkern
- Polski
- Piemontèis
- پنجابی
- Ποντιακά
- پښتو
- Português
- Pinayuanan
- Runa Simi
- Rumantsch
- Romani čhib
- Ikirundi
- Română
- Armãneashti
- Tarandíne
- Руски
- Русский
- Русиньскый
- Ikinyarwanda
- संस्कृतम्
- Саха тыла
- ᱥᱟᱱᱛᱟᱲᱤ
- Sardu
- Sicilianu
- Scots
- سنڌي
- Davvisámegiella
- Sängö
- Srpskohrvatski / српскохрватски
- Taclḥit
- ၽႃႇသႃႇတႆး
- සිංහල
- Simple English
- Slovenčina
- سرائیکی
- Slovenščina
- Gagana Samoa
- Anarâškielâ
- ChiShona
- Soomaaliga
- Shqip
- Српски / srpski
- Sranantongo
- SiSwati
- Sesotho
- Seeltersk
- Sunda
- Svenska
- Kiswahili
- Ślůnski
- Sakizaya
- தமிழ்
- Tayal
- ತುಳು
- ᥖᥭᥰ ᥖᥬᥲ ᥑᥨᥒᥰ
- తెలుగు
- Tetun
- Тоҷикӣ
- ไทย
- ትግርኛ
- ትግሬ
- Türkmençe
- Tagalog
- Tolışi
- Setswana
- Lea faka-Tonga
- Tok Pisin
- Türkçe
- Seediq
- Xitsonga
- Татарча / tatarça
- ChiTumbuka
- Twi
- Reo tahiti
- Тыва дыл
- Удмурт
- ئۇيغۇرچە / Uyghurche
- Українська
- اردو
- Oʻzbekcha / ўзбекча
- Tshivenda
- Vèneto
- Vepsän kel’
- Tiếng Việt
- West-Vlams
- Volapük
- Walon
- Winaray
- Wolof
- 吴语
- Хальмг
- IsiXhosa
- მარგალური
- ייִדיש
- Yorùbá
- Vahcuengh
- Zeêuws
- ⵜⴰⵎⴰⵣⵉⵖⵜ ⵜⴰⵏⴰⵡⴰⵢⵜ
- 中文
- 文言
- 閩南語 / Bân-lâm-gú
- 粵語
- IsiZulu